«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճակատ-ճակատի բախվել են Nissan և ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ

23/09/2020

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan և ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ստացել տեղում, ապա տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու աահմանազատել տարածքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ВАЗ 21013-ին: