«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ժամանակ». «Դիլիջանի միջազգային դպրոց»-ի անվան տակ թաքնվել և հարկային արտոնություններ ստանալ չեն կարող. Ինչ է առաջարկվում

10/02/2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի կիրառման հետ կապված որոշ փոփոխություններ կատարելու նախագիծ:

Մասնավորապես՝ առաջարկվում է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ծրագրին չառնչվող գործունեություն (գործարքներ) իրականացնելու դեպքում հարկերի հաշվարկման այլ մեխանիզմ կիրառվի: Այլ կերպ ասած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի անվան տակ հնարավոր չի լինի այլ գործունեություն իրականացնել և ստանալ հարկային արտոնություններ, ինչպես եղել է տարիներ շարունակ»: