«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը

29/09/2020

Եվրամիության անդամ երկրների առաջնորդները հոկտեմբերի 1-2-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը:

Tert.am-ի փոխանցմամբ, գրում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները կքննարկեն Ալեքսեյ Նավալնիի, Բելառուսի և ԼՂ հակամարտության հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ են տեղի ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

ԼՂ հակամարտության շուրջ տիրող զարգացումներն այսօր ավելի վաղ քննարկվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի 57 անդամ երկրների ներկայացուցիչների կողմից՝ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: