Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտա
Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի, հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը:
«Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը: Դուք կարող եք ապավինել մեզ միասին անցնելու այս ուղին ու միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին: Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի, նաև փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով և Կենտրոնական Ասիա», - ասաց Կոշտան:
Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարեց՝ միշտ էլ հատուկ կապ է եղել Հայաստանի և Եվրոպայի միջև: «Այն հնարավորությունները, որոնք մեր առջևում են, դրանք ևս մեզ միավորում են, իսկապես Հայաստանը և Եվրոպական միությունը առավել մոտ են, քան երբևէ եղել են», - ասաց Լայենը:
Հայաստանի Վարչապետն Նիկոլ Փաշինյանն էլ հանդիպման մենկնարկին նշեց. «Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ու Եվրոպական միությունն անցկացնում են երկկողմ գագաթնաժողով: Այս նախադասությունն իր մեջ շատ մեծ իմաստ է պարունակում: Երբ այսօրվա գագաթնաժողովն անվանում ենք առաջին, դա նշանակում է, որ ենթադրում է երկրորդ, երրորդ և հետագա գագաթնաժողովների անցկացումը»:
https://www.youtube.com/watch?v=nPwcqcKC7NU