Երեքշաբթի, Օգոստոս 03, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կվերանա՞ եղեգնը Երևանյան լճում և Հրազդանի կիրճում

21/07/2021

Եղեգը՝ Երևանյան լճից ու Հրազդանի կիրճում շատերին ծանոթ նույն ինքը՝ բամբուկը, պարզվում է, տարվա ընթացքում 300 լիտր ջուր է խմում։ Դա քիչ է՝ ցողունների արանքում էլ աղբ է կուտակում, տարածքը վերածում ճահճուտի։ Գարշահոտը վերացնելու հույսով՝ քաղաքապետարանն այս գարնանը գիտնական Ահարոնյանի խորհրդով փորձարկել՝ դրոնով, վերևից հատուկ նյութ է ցողել։ Մի հատվածում հաջողվել է բույսը չորացնել մինչև 2,5 մետրանոց արմատ ու մաքրել այն։ Արդյունքը հաշվի առնելով, ըստ փոխքաղաքապետ Սարգսյանի, մտադիր են ֆիննախին առաջարկել՝ թույլ տա ունեցած գումարների հետեղեգնուտների վերացմանն ուղղեն նաև՝ Երևանում հավաքվող մոտ 60 մլն դրամ բնապահպանական վճարը։ Այդ մասին գրում է 1lurer.am-ը:

Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ) - Համայնք իր միջոցների հաշվին 120 մլն դրամ կտրամադրի, որպեսզի ղամիշներից մաքրում իրականացվի ու պլաստիկե շշերի հավաքման կայան կառուցվի:

Ըստ մոտավոր գնահատականների՝ բուսածածկից մաքրման ենթակա 15 հա տարածք կա Երևանյան լճում ու Հրազդանի կիրճում։ Նաև՝ կուտակված 13 հազար տոննա աղբ։ Միայն գարնան շաբաթօրյակին՝ Հաղթանակի ու Դավթաշենի կամուրջների արանքից 50 բեռնատար աղբ է հավաքվել։ Որպեսզի խնդիրը մեկընդմիշտ լուծվի՝ ավագանու 2022 թվականի համար հաստատծ բնապահպանական ծրագրով՝ Հրազդանի վրա աղբահավաք ցանց կտեղադրվի, որ բնակիչներն ու բիզնեսը չկարողանան գետը լցնել պլաստիկե շիշ, թե այլ թափոն՝ ներկայացնում է Կանաչապատման ՀՈԱԿ-ի փոխտնօերնը։

Գևորգ Կարապետյան (Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն) - Ճաղավանդակի տեղադրում պետք է լինի Հրազդան գետի վրա՝ աղբաորս կատարվի, աղբը չընկնի գետ, ճաղավանդակները կմաքրվեն:

Գուցե պետք է խստացնել աղբն ուր պատահի նետողների տուգանք-պատիժն՝ առաջարկում է «Էկո-աղբ» հկ-ի ծրագրերի ղեկավարը։ Թե չէ մարդկանց մի մասն իրեն բնապահպանական մոդային է տվել՝ կտորի տոպրակով է ման գալիս, բայց ձեռքն ընկած անպետք իրն ամիջապես շպրտում է որտեղ հարմար է։

Վահե Սալահյան («Էկո աղբ» հկ ծրագրերի ղեկավար) - Հայաստանում մենք ունենք ջայլամի քաղաքականություն՝ հողի տակ աղբը թաղելու կամ լավագույն դեպքում այրելու, այդ օդը մենք ենք շնչում։

Աղբի ծավալները նվազեցնելու փորձնական ծրագրով՝ Երևանում նախորդ 4 ամիսներին արդեն իսկ վերամշկվել է առանձնացված եռյակ աղբամաններում տեսակավորված 260 տոննա ստվարաթղթի, ապակու ու պլաստիկի թափոն։ Նկատել են նույնիսկ, որ մարդիկ կան՝ թուղթը ամանից հանում, տանում, փողի դիմաց մակուլատուրա են հանձնում։ Կարևորը երկրորդային մշակման գնա՝ ասում են․ եթե ոչինչ չխանգարի՝ առաջիկա երկու տարում Հայաստանում էլ կհայտնվեն օգտագործած տարրայի դիմաց գումար կամ խանութում առևտուր անելու համար բալեր տվող եվրոպական սարքերը։