
«Աերոֆլոտը» զորակոչվածներին կվերադարձնի մինչև սեպտեմբերի 21-ը գնված տոմսերի գումարը
22/09/2022
Ռուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչև սեպտեմբերի 21-ը գնված տոմսերի գումարը կվերադարձնի մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանչված քաղաքացիներին: Այս մասին ասված է ավիափոխադրողի կայքում։
Մասնավորապես՝ նշվում է. «Աերոֆլոտ»-ը բացատրում է մասնակի մոբիլիզացիայի պայմաններում զորակոչի ենթակա ՌԴ քաղաքացիների ավիատոմսերի վերադարձման կարգը։ «Աերոֆլոտ» ընկերությունն ընդունում է ուղևորի հրաժարումը փոխադրումներից որպես հարկադիր և ամբողջությամբ փոխհատուցում է փոխադրման չօգտագործված հատվածների համար: Մինչև 2022 թվականի սեպտեմբերի 21-ը (ներառյալ) տեղափոխման համար միջոցներ ձեռք բերած զորակոչի ենթակա քաղաքացիներն իրավունք ունեն ավիատոմսերի հարկադիր վերադարձի»: