Դպրոցների բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է. ինչպես է երեխան սնվելու դպրոցում
21/08/2020
Այսօր ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։
Ուղեցույցով սահմանվել է նաև դպրոցներում երեխաների սնվելու կարգը և սահմանափակումները։ Ուղեցույցի համաձայն դպրոցների բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է, իսկ դպրոցում սննդի կազմակերպման անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են դասասենյակում չոր սննդի տարբերակով։
Ուղեցույցի համաձայն ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում կարող է գործել սննդի կազմակերպման այլ ռեժիմ՝ խստորեն պահպանելով սննդի կազմակերպման և ախտահանման մասով հակահամաճարակային կանոնները։