«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը կարգավորված է

10/05/2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված է։ «Ես բազմիցս պատերազմից հետո ասել եմ և հիմա էլ եմ ուզում կրկնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Ադրբեջանը լուծել է այդ հարցը ինքնուրույն՝ և՛ մարտի դաշտում, և՛ բանակցությունների սեղանին»,- ասել է Ալիևը պետական AZTV-ին տված հարցազրույցում։

Նա նաև հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի»։ «Հակամարտությունը լուծված է, և ես գտնում եմ, որ անհրաժեշտություն չկա այդ  հարցին վերադառնալու։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ապա դա իր խնդիրն է»,- ասել է Ալիևը։