«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ջերմուկը՝ շփման նոր գիծ․ ինչ պայմաններում են ծառայում հայ դիրքապահները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

17/06/2021

Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքից վեր վերանորոգվող ճանապարհը տանում է դեպի հայ-ադրբեջանական շփման նոր գիծ՝ Ջերմուկի դիրքեր։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների ուղեկցությամբ Factor TV-ի նկարահանող խումբը հասել է սահմանային հատված և արձանագրել, թե ինչ պայմաններում են պատերազմից հետո՝ արդեն նոր դիրքերում ծառայում հայ դիրքապահները։ Ջերմուկի բարձրադիր դիրքերում ձյունը նոր է հալվել։ Բնակլիմայանական պայմանները, ճիշտ է, խիստ են, բայց զինվորներն ասում են՝ չկա դժվարություն, որը հաղթահարելի չէ։ Ադրբեջանցի և հայ դիրքապահների միջև հեռավորությունը մեծ չէ, գրեթե շախմատային դասավորվածությամբ են կողմերը հսկում սահմանը։ Տեղում ծանոթացանք դիրքապահների առօրյային, ճշտեցինք նաև, թե ինչ հաճախականությամբ է սնունդը հասնում զինվորին։ Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝   factor.am