«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանում ԵԱՏՄ-ին Թեհրանի անդամակցության մասին առաջարկ եմ հնչեցնելու. Իրանի փոխնախագահ

01/10/2024

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, գրում է Tasnim լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը քննարկվելու է Իրանի անդամակցության գործընթացն այս միությանը, որն ընդգրկում է Իրանի հյուսիսային հարևաններ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։ 
«Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցության գործընթացը տարածաշրջանային և միջազգային կարևոր պայմանագրերին և կազմակերպություններին, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՐԻԿՍ-ը, ավարտվել է: Իսկ այսօր Հայաստան կատարած այցի ժամանակ առաջարկվելու է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, որը կարևոր կազմակերպություն է, հանդիսանում է մեծ շուկա առևտրային և տնտեսական ոլորտներում», - ասել է Իրանի առաջին փոխնախագահը:Ըստ Tasnim-ի՝ ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև, և այն գտնվում է իրականացման փուլում։