«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող "Hercules C 130B" ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում

23/09/2020

Flightradar24 կայքի տվյալներով Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող "Hercules C 130B" ռազմատրանսպորտային ինքնաթիռն (բորտ 963, հաշվառման համար 61-0963 ) այսօր վայրէջք է կատարել Ադրբեջանի Գյանջայի օդանավակայանում։

Ռազմական օդանավը Թուրքիայի Մարզվան քաղաքում տեղակայված Merzifon օդանավակայանից է բարձրացել։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ այնտեղ է տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2-րդ տակտիկական ավիացիոն հրամանատարության 3-րդ ավիաբազան։

Այս պահին նույն բորտը հետ է վերադառնում և գտնվում է Թուրքիայի օդային տարածքում։

Ալեն Ղուլյան