«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում շարունակվում են սրվել թուրք-քրդական հարաբերությունները

20/11/2020

Թուրքիայում քրդական «Ժողովրդավար հասարակության կոնգրես» կազմակերպության դեմ ուղղված հետաքննության շրջանակներում նոյեմբերի 20-ի առավոտյան մի շարք քաղաքներում ձերբակալվել է 101 անձ: 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, Դիարբեքիրի Գլխավոր դատախազության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալված 101 անձանց համար, որոնցից շատերը փաստաբաններ են, կալաքի հրաման է արձակվել: Այս որոշմամբ մի շարք գործողություններ են իրականացվել Դիարբեքիր, Շըրնաք, Ադըյաման և Իզմիր քաղաքներում: 

«Ժողովրդավար հասարակության կոնգրեսը» հիմնադրվել է 2007 թվականի հոկտեմբերի 30-ին  Դիարբեքիրում: 

2011 թ. հուլիսի 14-ին «Ժողովրդավար հասարակության կոնգրեսը»  միաձայն հռչակեց քուրդ  ժողովրդի ժողովրդավարական ինքնավարությունը: 2016 թվականից Թուրքիայում հետաքննություն է իրականացվում կազմակերպության նկատմամբ՝ «հակաահաբեկչական պայքարի» շրջանակներում: 
tert.am