«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերգեյ Լավրովն ու Վան Յին քննարկել են ՄԱԿ-ի բարեփոխման հարցերը

05/08/2022

Կամբոջայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և  Չինաստանի արտգործնախարար Վան Յի հադիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման ֆոնին անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ես համոզված եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը միջազգային իրավունքի հաղթանակի հիմքերից մեկն է։ Առաջին հերթին դա վերաբերում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը հռչակել է պետությունների ինքնիշխան հավասարության հիմնարար սկզբունքը։ ԱՄՆ-ն այդ սկզբունքը խախտում է ամեն օր, ամենուրեք, և դա, իհարկե, արձագանք է պահանջում»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ-ից ընդգծել են, որ նախարարները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցությունը ՄԱԿ-ի հարթակում, քննարկել են համաշխարհային կազմակերպության բարեփոխման հարցերը: