«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ովքե՞ր են ՌԴ-ում մոբիլիզացվելու.

28/09/2022

Կառավարության նախաձեռնությամբ ստեղծված «Объясняем.рф» պորտալը պարզաբանել է մասնակի զորահավաքի մանրամասները։

 Առաջնահերթության կարգով զորակոչվում են՝ շարքայիններ և սերժանտներ՝ մինչև 35 տարեկան, կրտսեր սպաներ՝ մինչև 50 տարեկան, ավագ սպաներ՝ մինչև 55 տարեկան:

 Զորակոչի տարիքային սահմանափակում՝ շարքայինների և սերժանտների համար՝ մինչև 50 տարի, կրտսեր սպաներ – մինչև 60 տարեկան, ավագ սպաներ՝ մինչև 65 տարեկան։

Զինկոմիսարիատներն առաջին հերթին աշխատում են օրերս պայմանագրով ծառայությունից թոշակի անցած քաղաքացիների հետ։

Միաժամանակ ժամկետային զինծառայողները կրկին կարող են զորակոչվել զինված ուժերի շարքեր։