Հայ-ռուսական հարաբերությունների անցյալը և ներկան. Աշոտ Ներսիսյան
Հայ - ռուսական փոխհարաբերությունների և մասնավորապես դարավոր բարեկամության հայեցակարգը ձևավորվել է խորհրդային շրջանում։ Իսրայել Օրու գործունեության և նրա Պետրոս 1-ին դիմելու ու Մոսկովյան ծրագիրը ներկայացնելու փաստը, քայլ, որը վերջինիս մատնանշել էին Եվրոպական վեհապետները, խորհրդահայ պատմագրությունը ներկայացրեց որպես հայերի ռուսական կողմնորոշման սկիզբ, այն դեպքում, երբ Իսրայել Օրու ռուսական օգնությամբ Արևելյան Հայաստանի Պարսկաստանից ազատագրման ծրագրից բացարձակապես ոչ ոք տեղյակ չի եղել։ 1699թ․ նրա ծպտված Հայաստան այցելելը և Անգեղակոթի ժողովի կազմակերպելն էլ բացարձակապես կապ չունեն ռուսական կողմնորոշման հետ, քանի որ այս ժողովի արդյունքում ստեղծվում են դիմումագրերը եվրոպական առաջնորդներին և նաև ստորագրված առանց տեքստի թղթեր են տրվել Օրիին, որ վերջինս ցանկացած վեհապետի դիմելիս լեգիտիմության խնդիր չունենա։ Օրու խայծը Պետրոս 1-ինը կուլ չտվեց, իսկ Օրին՝ հակառակը։ Մի խոսքով, այս ամենը ներկայացվեց որպես հայերի ռուսական կողմնորոշման սկիզբ։ Խիստ վիճելի մի հայեցակարգ։ Դրանից հետո ռուսները, երբ պահանջել են իրենց շահերը, հայերի մասնավորապես հոգևոր ղեկավարներին, որոնք Արևելյան Հայաստանի կցումից հետո նշանակվում էին ցարի համաձայնությամբ, լծել են իրենց քաղաքական կառքին, որը եղել է խարխուլ և վտանգավոր։ Արևմտահեյերը ռուսական զորքերին աջակցել են 19-րդ դարի գրեթե ողջ ռուս-թուրքական պատերազմմների ընթացքում, բայց ներառյալ 1877-78թթ․ ռուս- թուրքական պատերազմը, ռուսները դիվանագիտորեն տանուլ են տվել, իսկ հայ առաջնորդները ճաշակել են խաբկանքը։ Բեռլինի կոնգրեսում ծնված <<Հայկական հարց>> եզրույթն այնուհետև ծառայել է որպես առիթ Օսմանյան կայսրության բաժանման ռուսական և եվրոպական ծրագրերի կյանքի կոչման տեսանկյունից։ Բայց արդյունքում ոչ մի դրական քայլ այդ առումով։ Երբ 1916թ․ ռուսները վերջապես, և այն ժամանակ, երբ արդեն գրեթե ցեղասպանվել էր արևմտահայ տարրը, գրավեցին գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը, 1917թ․ ռուսական հեղափոխությունները Արևմտյան Հայաստանը, նաև Հարավային Կովկասը ռուսական ներկայությունից դատարկեցին, որի դրական արդյունքն այն եղավ, որ Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնվեց Հայստանի 1-ին հանրապետությունը։ Բայց նոր, բոլշևիկյան Ռուսաստանը, 1920թ․, նպաստեց քեմալական Թուրքիայի ստեղծմանը, որպեսզի նեղուցներից դուրս քշի անգլիացիներին, Թուրքիայից գրավյալ այլ տարածքներից՝ ֆրանսիացիներին։ Մեր դարավոր երազանքի իրականացմանը, որն արտահայտվեց Սևրի պայմանագրով, խանգարեց Ռուսաստանը։ Այլ հարց է, որ 1920թ․ ամռանը հայ դիվանագիտությունը ճիշտ չկողմնորոշվեց։ 1921թ․մարտի 16-ի պայմանագրով տեղի ունեցավ տարաշաշրջանի բաժանումը ռուսների և թուրքերի միջև։Խորհրդային Հայաստանն ստեղծվեց Ադրբեջանին Ղարաբաղի և Նախիջևանի նվիրատվության, նոր Թուրքիային՝ Կարսի, Արդահանի, Իգդիրի, Բայազետի։ ԽՍՀՄ փլուոզումից հետո սկսված արցախյան պատերազմն ընթացավ հայկական զենքի հաղթանակով, բայց այդ խնդրում Ռուսաստանը բացառեց ռազմական հաղթանակների՝ հօգուտ հայոց դիվանագիտական ամրապնդումները։ 44-օրյա պատերազմը մեզանից տարավ այն, ինչն արդեն 21-րդ դարասկզբից գործանկանում մենք կորցնում էինք։1 -ին նախագահի գահընկեցությունից հետո հաջորդները բանակցում էին, թե ի՞նչ տան, որ ինչը պահեն, բայց միայն ժամանակ էին վատնում։ ՀՀ պաշտպանական ողջ համակարգը քայքայվում էր՝ համատարած կոռուպցիայով պայմանավորված։Ադրբեջանը նախապատրաստվում էր վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, որին արդեն 1920թ․դրությամբ կողմ էր ամբողջ աշխարհը։ Թերևս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վկայությունն էր այն բանի, որ դեպի Արևելք կապուղիների բացումը լինի ռուսական վերահսկողությամբ։ Դրա հնարավորությունը կասկածի տակ առնվեց, երբ ռուսներն հարձակվեցին Ուկրաինայի վրա։ Օգտվելով ստեղծված իրավիճակից Ադրբեջանն հօգուտ իրեն լուծեց ղարաբաղյան հարցը, որի լուռ հավանություն տվողն էին Արևմուտքը, մեր բարեկամ Իրանը։ Հիմա ռուսներն Ուկրաինայում խրվել են։Այլ կենսական տարածքներում, այդ թվում Անդրկովկասում, նրանք չեն կարողանում պահել իրենց դիրքերը։ Այս պարագայում ամուլ են բոլոր այն քաղաքական ուժերի ձգտումները, որոնք հույս ունեն ռուսական ազդեցության վերստին ուժեղացման, որի արդյունքում ըստ նրանց գահընկեց կարվի Փաշինյանը։ Բացի այդ, ո՞վ կարող է լիովին պնդել, թե վերջինիս դիրքերը Կրեմլում ավելի ամուր չեն։ Հակառուսականությունն այլ բան է, հիմնովին դատպարտելի և անօգուտ, ինչպես հակաթուրքականությունը, հակաարևմտկանությունը, բայց մի բան ակնհայտ է, որ ռուսներն այսօր թուլացած են և անհիմն են բոլոր այն քաղաքական հայեցակետերը, որոնք կառուցվում են ռուսների հնարավոր վերադարձի վրա։ Նրանք նույնիսկ կողմ են Հայաստան Ադրբեջանով ցորենի ներմուծմանը։ Իսկ ահա հայ շատ ընդդիմադիրներ դեմ են դրան։Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ են ուզում։ Ռուսներն հիմնականում գնացել են և հնարավոր է, որ այս անգամ չկարողանան վերադառնալ այնպես, ինչպես 1920թ․-ին։ Եվ ավելի լավ։ Վերջապես երբ ենք մեր սեփական հնարավորություններին ապավինելու։ Հերիք չէ՞ վախենալ Ադրբեջանի նոր հարձակումից։ Ժամանակը չէ՞ մտածելու, որ ռուսների ուժեղացումը մեր շահերից չի բխում։ Հանուն ինչի՞ ենք ճամբարների բաժանված՝ իրար բզկտում։ Միգուցե հանուն իշխանությա՞ն։Բայց ժամանակը չէ՞ արդյոք հասկանալու համար, որ իշխանությունը մի բան է, պետությունը մեկ ուրիշ։ Դատապարտելի է իշխանության ճգտումն ի վնաս պետականության։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան