«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նպատակն այն է, որ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը բերի այլ երկրների ճանաչում. Փափազյան

04/12/2020

«Լուրեր»-ը զրուցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ: 

Նա նշել է, որ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը փաստում է, որ ֆրանսիայի ժողովուրդը ցանկանում է, որ Արցախն անկախանա: 

«Խորհրդարանական իշխանությունն արդեն ճանաչել է և ճնշում է գործադրում երկրի նախագահի և կառավարության վրա, որպեսզի նրանք էլ ճանաչեն Արցախը: Ես գիտեմ, որ Մակրոնը կողմ է Արցախի ճանաչմանը: Նպատակն այն է, որ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչումը բերի այլ երկրների ճանաչում՝ ԱՄՆ-ի և այլն»,- ասել է Փափազյանը:

Հեղինակ`Նարե Թադևոսյան, 1Lurer.am