«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քիչ առաջ Արթուրը թռավ Արցախ

29/09/2020

Տարիներ առաջ, երբ Արթուր Վարդանյանին Հայաստանում հանիրավի ծանր մեղադրանքներ առաջադրեցին և տևական ժամանակ պահեցին ԱԱԾ -ի զնդանում, իսկ որոշ թափթփուկներ նրան ներկայացնում էին տեռորիստ, ինձ էլ՝ տեռորիստի փաստաբան, Սիրիայի նախագահի և կառավարության անունից նամակ ուղարկվեց, որտեղ Արթուրի, որպես Քեսաբ հայկական բնակավայրն ազատագրողի վերաբերյալ մասնավորապես ասվում էր հետևյալը, որ Սիրիան կարիք ունի Արթուրի նման հայրենասերների։

Քիչ առաջ Արթուրը թռավ Արցախ, այնտեղ, որտեղ կռվում են ազերի բաշիբոզուկների կողմից վարձված սիրիացի վարձկանները։

Արթուրի հրաժեշտի խոսքն էր. պարտադրելու ենք, որ այս պատերազմը լինի վերջինը։
Հաղթական վերադարձ ,ախպերս