Տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու․ ԱՆ
03/06/2022
«Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 38 քաղաքացու:
Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշված է հայտարարության մեջ:
Հավելենք, որ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահի դրությամբ Հերացի է տեղափոխվել 28 քաղաքացի։