«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հակառուսական գործողությունների պատասխան քայլերը չեն ուշանա․ Զախարովա

18/12/2024

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթն անօրինական բնույթ է կրում, Մոսկվան կվերլուծի այդ միջոցները, և պատասխանը չի ուշանա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ միջոցները կրում են հակաիրավական, անօրինական բնույթ։ Դրանք ուղղված են ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանյան տնտեսական օպերատորների, հասարակական գործիչների դեմ։ Բրյուսելը շարունակում է վնասել մեր երկրին որոշումներով, որոնք, ըստ էության, լրացուցիչ սպառնալիք են գլոբալ էներգետիկ անվտանգության և համաշխարհային տնտեսական կապերի կայունության համար», - ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի պատժամիջոցների 15-րդ փաթեթը։

«Այդ միջոցները կվերլուծվեն մեր երկրի տնտեսական շահերին վնասելու տեսանկյունից։ Եվ Եվրամիության ոչ լեգիտիմ հակառուսական գործողություններին պատասխան քայլերը չեն ուշանա», - ընդգծել Է Զախարովան։