«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոստիկանությունը պարզաբանել է համացանցում տարածված տեսանյութը

25/10/2021

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածված «Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» վերտառությամբ հոդվածի և տեսանյութի առնչությամբ:

«Պարեկային ծառայության ոստիկանը կանգնեցրել է ուղևոր տեղափոխող տաքսու վարորդին, որը մեքենան վարել է չամրակապված և առանց դիմակի։ Համացանցում տարածված տեսանյութում արձանագրված է, որ վարորդը չի ներկայացնում փաստաթղթերը և հայտարարում է, թե ոստիկանները չեն կրում դիմակ: Նշվածի կապակցությամբ հայտնենք, որ պարեկային ծառայողը գործել է իրավաչափ և առաջնորդվել է ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ, ինչպես և ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն և 23-Ն հրամանների պահանջներով։ Այսինքն՝ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում և ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում։ Բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ»,- գրված է Ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

Նշվում է, որ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երկու արձանագրություն չամրակապված վիճակում և առանց դիմակի մեքենա վարելու համար։

Ոստիկանությունը կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության և հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Զգուշացվում է, որ կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։