«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄՕԿ-ը և «Պեկին-2022» կազմկոմիտեն մշակել են հակահամաճարակային նոր կանոններ

25/10/2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն և «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են առաջիկա  ձմեռային խաղերում մարզիկների և լրագրողների համար սահմանված հակակորոնավիրուսային կանոնների առաջին տարբերակը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։

Հրատարակության մեջ մասնավորապես ասվում է, որ պատվաստման ամբողջական  փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից:

Օլիմպիականները ամենօրյա թեստավորում կանցնեն: Բացի դրանից՝ նրանց կարգելվի այցելել կանոնների ցանկում չնշված վայրեր:

Ինչպես  Տոկիոյի խաղերում էր,  մարզիկներից կպահանջվի օգտագործել իրենց ինքնազգացողության մասին զեկուցման հավելվածը:

Խմբագրված փաստաթղթի երկրորդ տարբերակը լույս կտեսնի տարեվերջին: