«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված բանակցություններ կան բոլոր ձևաչափերով․ Ալեն Սիմոնյան

09/09/2024

Ադրբեջանում պահվող  գերիների վերադարձի հետ կապված բանակցություններ և խոսակցություններ կան բոլոր ձևաչափերով։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի Ալեն Սիմոնյանը։  

«Գերիների հետ կապված բանակցությունները և խոսակցությունները կան բոլոր ձևաչափերով։ Բոլոր հնարավոր տեղերում մենք այդ խոսակցությունն անում ենք»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեջ այդ հարցը ներառված չի, այլ ներառված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որտեղ նշված է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պարտավորվում են գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնել։

«Ռուսաստանը և Ադրբեջանն այս փուլում չեն կատարում իրենց պարտավորությունը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը պատրաստվում են նոյեմբերի 9-ի հայտարարությունից իրենց ստորագրությունը հետ կանչել, թե՞ ոչ»,- եզրափակեց Սիմոնյանը։