«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չթեստավորված, չպատվաստված աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա

22/09/2021

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային վիճակը գնահատվում է լարված՝ մասնագետների գնահատականն է։ Ըստ այդմ, հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, վերջին 14 օրում գրանցվել է նոր դեպքերի 18% աճ, դրական թեստերի մասնաբաժնի 11․1% բարձրացում և 7 օրվա ընթացքում վարակի վերարտադրության ցուցանիշի 1․2% աճ։

Հոկտեմբերի 1-ից աշխատակիցը գործատուին է ներկայացնելու կամ պատվաստվելու վերաբերյալ հավաստագիրը, կամ 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստի պատասխանը, կամ տեղեկանք այն մասին, որ ունի հակացուցումներ։

Հոկտեմբերի 1-ից գործատուների շրջանում իրականացվելու են պատահական ստուգայցեր, չի բացառվում անգամ, որ նույն օրը, նույն վայրում, նույն կառույցի կողմից լինեն մի քանի ստուգայցեր։ Իսկ հայտնաբերված խախտումների համար սահմանվել են տուգանքներ։

Գործատուն տույժ ու տուգանքներից խուսափել չի կարող, պարզվում է՝ հոկտեմբերի 1-ից շրջանառվող նոր պահանջների հիմքով նաև չի կարող աշխատակցին ազատել աշխատանքից։