«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան մեղադրել է Ուկրաինային

08/05/2025

Մոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են մարտական գործողությունները, ռուսական բոլոր ստորաբաժանումները լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 488 դեպք»,- հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչությունը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում պետական սահմանը հատելու երկու փորձ են կատարել։ Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել է, որ Գլուշկովո սահմանամերձ բնակավայրում գնդակոծության հետևանքով զոհվել է 61-ամյա կին։ Բացի այդ, խոցված օդային թիրախների ընկնելու հետևանքով փլուզվել է ոստիկանության բաժնի երկրորդ հարկը։

Նշենք նաև, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան ավել վաղ հայտնել էր, որ կեսգիշերից ռուսաստանցի զինվորները ուկրաինական դիրքերի վրա 586 հարձակում են իրականացրել, ինչպես նաև 176 հարված են հասցրել FPV-անօդաչուներով և 10 ավիահարված՝ 16 կառավարվող ավիառումբերով։

«Ուկրաինայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Խարկովի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Սումիի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Խարկովի մարզում վաղ առավոտյան ԱԹՍ-ի հարվածից 3 կին է վիրավորվել»,- հայտարարել է Ուկրաինական կողմը։