«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր

04/10/2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ինչպես նշված է հաղորդագրությնա մեջ՝ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դեսպան նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ աշխատանքում։

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև որոշ հարցեր՝ տարածաշրջանային օրակարգից։