«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությանը ներկա կգտնվեն 73 երկրի ներկայացուցիչներ

02/08/2021

Իրանի խորհրդարանի նախագահող խորհրդի խոսնակ Սեյեդ Նեզամ Ալ-Դին Մուսավին երկուշաբթի հայտնել է, որ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիիի երդմնակալության արարողությանը ներկա կլինի 115 պաշտոնյա` 73 երկրից:

Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը` հիշեցնելով, որ Ռայսիի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին: Նշվում է, որ միջոցառմանը ներկա կգտնվեն 10 երկրի նախագահներ, 20 խորհրդարանի խոսնակ, 11 ԱԳ նախարար, 10 այլ նախարարներ, դեսպանորդներ, փոխնախագահներ և խորհրդարանական պատվիրակություններ, փոխանցում է tert.am-ը։
Վաղը կայանալիք հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՄԱԿ-ի, ՕՊԵԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի:
Հիշեցնենք, որ Էբրահիմ Ռայիսին հաղթանակ էր տարել հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում`ստանալով ընտրողների ձայների 61,95 տոկոսը: