«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանից Ղազախստան փախստականների հոսքը պակասել է. Ղազախստանի ՆԳՆ

02/10/2022

Ղազախստան-Ռուսաստան սահմանին կուտակումների պատճառով հանրապետության քաղաքացիների համար առանձնացվել են այլընտրանքային ճանապարհներ: Այս մասին հայտնում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել է Ղազախստանի ներքին գործերի նախարարը՝ սեպտեմբերի 21-28-ը Ռուսաստանից միգրանտների մեծ հոսք է գրանցվել, որը վերջին երկու օրվա ընթացքում աստիճանաբար պակասում է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանից Ղազախստան է անցել 22 500, իսկ սեպտեմբերի 30-ին՝ շուրջ 15 000 ռուսաստանցի:

Մշտական բնակության համար դիմել է Ռուսաստանի 382 քաղաքացի, 64-ը Ղազախստանի քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս-ղազախական սահմանային անցակետում կտեղակայվի մոբիլիզացիայի ժամանակավոր կետ: