«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը կշարունակի շաքար ներկրել արտոնյալ գնով

08/09/2022

Հայաստանը մինչև տարեվերջ կշարունակի արտոնյալ պայմաններով շաքար ներկրել երրորդ երկրներից։ Այս մասի որոշումն ընդունվել է այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից Հայաստանին տրամադրված շաքարի ներմուծման սակագնային քվոտայի կիրառման ժամկետը լրացել է 2022 թվականի օգոստոսի 31-ին։

Նոր որոշմամբ այդ ժամկետը կերկարացվի մինչև ս․ թ․ դեկտեմբերի 31-ը։

Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022թ թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Հայաստանին տրամադրված քվոտայի ժամկետն արդեն երկարաձգվել էր մինչև տարեվերջ։ ՀՀ կառավարության նոր որոշումը փաստորեն ԵՏՀ այս որոշման վավերացումն է` 2 ամիս ուշացմամբ ու գործող քվոտայի ավարտից շուրջ 1 շաբաթ անց։