«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմում զոհված որդուն հուղարկավորելուց հետո ծնողներին երեք անգամ հրավիրել են ԴՆԹ անալիզ հանձնելու

15/04/2021

Հետախույզ Գագիկ Պողոսյանի ծնողները պատմում են՝ պատերազմում որդին հարյուրավոր կյանքեր է փրկել, 2016-ին հակառակորդի գեներալ-լեյտենանտի էր գերի բերել Կապիտան Գագիկ Պողոսյանը զոհվել է արցախյան վերջին պատերազմում, հոկտեմբերի 14-ին, 25 տարեկան էր։ Ծնողներն ասում են՝ տղաներն այդ օրը Ջրականից դեպի Հադրութ էին շարժվում, հրետակոծության տակ են ընկել, մինչ մահացու վիրավորում ստանալը, Գագիկը հասցրել է իր զինակից ընկերներին փրկել, իսկ նրա կյանքը չեն հասցրել փրկել։ Այդ մասին գրում է.aravot.am-ը:
Այսօր «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի գրասենյակում Գագիկ Պողոսյանի ծնողները պատմեցին, որ որդին ավարտել է Վազգեն Սարգսյանի համալսարանը, ավարտելուց հետո ծառայության էր մեկնել Արցախ, ի սկզբանե որդին այդպես էր որոշել։
Գագիկի մայրը՝ Լիլիթ Վարդանյանն ասաց, որ որդու զոհվելու լուրը նրանց հայտնել են ընկերները, հոկտեմբերի 16-ին, ասել են, որ որդու մարմինը չեն գտել․«Մենք սկսեցինք զանգել տարբեր տեղեր, հետաքրքրվում էինք, ոչ ոք ոչինչ չէր ասում, խառնաշփոթ վիճակ էր։ Երբ հաստատվեց, որ զոհվել է, սկսեցինք փնտրել մարմինը։ Արցախում, Հայաստանում, բոլոր հիվանդանոցներում, դիահերձարաներում, հոկտեմբերի 20-ին Մեծամորի դիահերձարանում գտանք»։
Որդու հուղարկավորումից հետո, ինչպես տիկին Վարդանյանը պատմեց, երեք անգամ իրենց զանգահարել են, հրավիրել որդու մասունքը նույնականացնելու համար ԴՆԹ փորձաքննության։ «Հոկտեմբերին հուղարկավորեցինք, հունվարին, փետրվարին, հետո մարտին տարբեր քննչականներից զանգում ասում էին՝ եկեք ԴՆԹ-ի։ Հունվարին զանգեցին, ասացին՝ ձեր որդու ԴՆԹ-ի պատասխանը եկել է, հետո նորից զանգեցին։ Բայց մենք Գագիկի ամբողջական մարմինն ենք հուղարկավորել։ Մի անգամ էլ մի տղա էր զանգել, ասում էր՝ գուցե շփոթել ենք իր եղբոր հետ։ Բայց ոչ, նման բան չկա»։

Մայրն ասում է՝ զոհվածների ցանկում որդու անունը հայտնվել է 2021 թվականի հունվարին, չնայած, որ իրենք ամիսներ առաջ են նրա մարմինը գտել ու հուղարկավորել։ Գագիկ Պողոսյանի հայրն էլ՝ Դանիել Պողոսյանը, սրտնեղել է, վիրավորված է, զոհվելուց հետո որդուն երկրորդ կարգի մարտական խաչ են տվել, հայրը հրաժարվել է, որդին առաջին կարգի մարտական խաչի էր արժանի․«Մեզ ասում են՝ տանկ չի խփել, չենք կարող հերոսի կոչում տանք։ Ո՞նց, ուրեմն հարյուրավոր կյանքեր է փրկել, էդքան թուրք խփել, կարեւորը տա՞նկն էր։ 2016 թվականին իմ տղան Ադմիրալ Իսակովի մեդալ էր ստացել։ Էն ժամանակ չգիտեինք՝ ինչի՞ համար,մեզ չէր ասում։ Ասում էր՝ պապ, երեւի շփոթվել են։ Զոհվելուց հետո ենք իմացել, որ հակառակորդի գեներալ-լեյտենանտի էր գերի բերել, տղաս հետախույզ էր։ Իր մարտական ընկերներն են պատմել որդու հերոսությունների մասին, թե քանի զինակիՊատերազմի օրերին Գագիկը զանգում էր ծնողներին ու ոչ մի խոսքի պատերազմի մասին․«Մի բառ չէր ասում պատերազմի մասին, բայց մենք լսում էինք պատերազմի ձայները։ Միայն մեր մասին էր հետաքրքրվում, ոնց ենք, ինչ ենք անում։ Ոչ մի բանից չէր դժգոհում»։ Վաղը Աբովյան-Պուշկին խաչմերուկում Գագիկ Պողոսյանի հիշատակին հուշարձան-ցայտաղբյուր է տեղադրվելու։ Մայրն ասում է՝ որդու սիրելի վայրն էր, ընկերներով միշտ այդ հատվածում էին հանդիպում․«Հուշարձանը միայն Գագիկիս համար չէ, այն մեր բոլոր հերոսներին է նվիրված»։