«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԴԾ-ն Մոսկվայի մարզում ահաբեկչական հարձակումներ է կանխել

25/11/2020

Օպերատիվ աշխատողները Մոսկվայի մարզում ահաբեկչական հարձակումներ են կանխել, որոնք պատրաստել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջի անդամները, հայտնել են ԱԴԾ-ից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Արմատական իսլամիստների գտնվելու վայրերում հայտնաբերվել եւ առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ լցոնված խոցող տարրերով, այլ իրեր եւ փաստաթղթեր»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ուժայիններին հաջողվել է Վլադիմիրի մարզում ձերբակալել խմբի անդամի, որը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է։ Չի հստակեցվում, թե որտեղ են գտնվում մյուս կասկածյալները։

ԱԴԾ-ն նաեւ տեղեկություններ ունի, որ բջիջի անդամները հավաքագրել են պոտենցիալ գրոհայինների եւ փող հավաքել ահաբեկիչների կարիքների համար։

Միայն վերջին 2 ամսում սա Ռուսաստանում ահաբեկչության կանխման արդեն նվազագույնը չորրորդ դեպքն է։ Այս աշնանը ուժայինները ահաբեկիչների հարձակումներ թույլ չէին տվել Մոսկվայում, Վոլգոգրադում եւ Ստավրոպոլում։

Ըստ ԱԴԾ զեկույցների՝ ընդհանուր առմամբ ամեն տարի պոտենցիալ հարձակումների թիվը հասնում է տասնյակի։ Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի խոսքով՝ Ռուսաստանում 10 տարում կանխել են ավելի քան 150 ահաբեկչական հարձակումներ։

Ընդ որում՝ ԱԴԾ-ից բազմիցս նշել են, որ հատուկ ուշադրություն են դարձնում աշխատանքային միգրանտների շրջանում եւ գաղութներում, որտեղ պահվում են արդեն դատապարտված ահաբեկիչներ, արմատական իսլամի տարածմանը։ Աշխատանքի եւս մեկ կարեւոր ուղղություն է Սիրիայում եւ Իրաքում պատերազմից Ռուսաստան վերադարձած գրոհայիններին հետեւելը։
 

News.am