«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան, հասկանո՞ւմ եք՝ ու՛ր ենք գնում․ վարչապետ

07/07/2022

Պատկերացրեք՝ բոլոր վթարների առիթով մայրուղիների, ճանապարհների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ի՞նչ կստացվի արդյունքում: Կներեք, մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան, հասկանո՞ւմ եք՝ ուր ենք գնում, ուր ենք շարժվում, լավ, ասենք՝ ՛՛դե, ոչ մեկին չնեղացնենք, բան չասենք՛՛, բայց սա, ի վերջո, հակապետական, ապապետական դրսևորում է, չի կարելի ուղղակի: Այս մասին այսօր կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մայրուղիների երկայնքով վթարների դեպքերի հետ կապված խաչքարերի տեղադրմանը:

՛՛Պետք է շատ խիստ հետևենք: Կներեք, պետք է գնալ ու ապամոնտաժել այն տեղերում, որտեղ ապօրինի ձևով է այդ ամենն արված, հակառակ դեպքում, մենք ուրիշ տեղ ենք գնում՛՛,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում հարյուրավոր հուշարձաններ կան, որ փլուզման եզրին են․ ՛՛Կոչ եմ անում այդ 1000, 5000 կամ 10 000 դրամները նվիրաբերել հուշարձանների վերականգնմանը՛՛: