«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պապիկյանը հակված է այն մտքին, որ Ամուլսարը կաշխատի

23/09/2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հակված է այն մտքին, որ Ամուլսարը կաշխատի, թեև նշում է, որ բավական բարդ է ասել՝ երբ կբացվի այն: Այս մասին Պապիկյանն ասաց Ազատության եթերում:

Նրա խոսքով՝ դա պետք է լինի բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան: ՛՛Երբ նշվում է, որ ես հակված եմ, որ ՀՀ-ում աշխատի որևէ հանքավայր, բացվեն աշխատատեղեր, բյուջեում լինեն հավելյալ գումարներ, որոնք կփակեն ՛՛ծակուծուկերը՛՛, բնականաբար ասում եմ՝ բնապահպանական նորմերին համապատասխանության պարագայում՛՛,-ասաց փոխվարչապետը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ հարակից համայնքները կտուժեն, մարդկանց առողջությանը վտանգ կսպառնա, Պապիկյանը պատասխանեց. ՛՛Ես կարծում եմ՝ չենք կարող անել բան, որը նման ռիսկեր կարող է բերել՛՛: