«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նախագծի նպատակն է առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված վարկերի գծով տույժերն ու տուգանքները. Արման Պողոսյան

06/10/2020

Խորհրդարանում արտահերթ նիստով քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ դեռ 2018թ. հունիսին օրենսդրական փոփոխություն կատարվեց և հնարավորություն ստեղծվեց, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել 2018թ. մայիսի 30-ի դրությամբ ֆիզիկական անձանց տրամադրված և անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները:

«Ստեղծված դրությունում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում: Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է 2018 թվականին կատարված օրենսդրական փոփոխությամբ սահմանված վերջնաժամկետը, որը 2018-ի մայիսի 31-ն էր, երկարաձգել մինչև 2020-ի օգոստոսի 31-ը: Առաջարկվում է այս լուծումը: Կառավորությունն այս փուլում առաջարկում է ավելի համակարգային լուծման գնալ: Նպատակադրումն է առանց հարկային հետևանքների ներել ոչ միայն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, այլև այն վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները, որոնք 91 և ավելի օր չեն սպասարկվում»,- հայտնեց Պողոսյանը: