Բայդենը նախազգուշացրել է Իրանին
02/10/2024
Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը Իսրայելի հետ քննարկում է Իրանի զանգվածային հրթիռային հարձակման հնարավոր պատասխանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի:
Սպիտակ տունը բանակցություններ է վարում Իսրայելի հետ Իսրայելի տարածքում ավելի վաղ Իրանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարվածին հնարավոր պատասխանի շուրջ: Այս մասին, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա նշել է, որ իր թիմը կապի մեջ է մնացել իսրայելցի գործընկերների հետ Իրանի հարձակման ժամանակ, ինչպես նաև ասել է, որ շուտով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կքննարկի Իսրայելի անհրաժեշտ պատասխանը։