«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետի հրաժարականը

16/05/2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի հրաժարականը։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքական գործիչը չի ցանկանում մաս կազմել նոր կառավարությանը, թեև նրա անունը հայտնվել է Արդարադատության նախարարության հնարավոր անդամների ցուցակում։

Նշվում է, որ նա նախատեսում էր հրաժարական տալ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, սակայն վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է նրան կատարել իր լիազորությունները մինչև նախարարական կաբինետի վերադասավորումները։