«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում սպանվել է պաշտպանական հետազոտությունների կազմակերպության ղեկավարը

27/11/2020

Սպանվել է Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների ​​և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն:

«Այսօր կեսօրին զինված ահաբեկիչները հարձակվեցին պաշտպանության նախարարության նորարարական հետազոտական ​​կազմակերպության ղեկավարի վրա: Նրա անվտանգության ծառայության և ահաբեկիչների բախման ժամանակ Մոհսեն Ֆախրիզադեն ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել ֆիզիկոսի կյանքը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am