«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը հաղթանակով մեկնարկեցին

02/08/2021

Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:

77 կգ քաշային Կարապետ Չալյանն ուժերը չափեց Ուզբեկստանից Յալգասբայ Բերդիմուրատովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 5:0 հաշվով: 1/4 եզրափակչում նա կմրցի Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց Ղրղզստանից Ուզուր Ջուզուպբեկովի հետ և հաղթեց 4։1 հաշվով: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ֆինլանդիան ներկայացնող Արվի Սավոլաինենը։