«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ. Նաիրի Սարգսյան

17/06/2021

Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը:
Նա նշեց, որ հանդիպումը խնդրել են անհետ կորած զինծառայողների ծնողները:
Խոսելով  անհետ կորած զինծառայողների թվի մասին՝ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանք 275 են:
՛՛Մենք 1000-ից ավելի անհետ կործաներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիեր հայտնաբերվեցին՛՛,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ 800-ից ավելի անհետ կորած համարվողների մարմինները նույնականացվել են, հուղարկավորվել:
Նաիրի Սարգսյանը նաև հայտնեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակում է այն անձանց այն թիվը, որոնց հիմնադրամից ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրամադրվել՝ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողը անհետ կորած է համարվել: