«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չորս երկրների ԱԳՆ-ը քաղաքացիներին հորդորում են ավելի զգույշ լինել Թուրքիայում. ո՞րն է պատճառը

30/01/2023

Ֆինլանդիան Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է խուսափել մարդկային կուտակումների վայրերից և անվտանգության հետ կապված այլ խորհուրդներ է տվել: Նման նախազգուշացումներ են արել Շվեդիան, Դանիան և Նորվեգիան, գրում է unian.net-ը:

Դեկտեմբերից ի վեր Ֆինլանդիան Թուրքիա մեկնող քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիայի և Սիրիայի սահմանամերձ շրջաններ ցանկացած ճանապարհորդությունից և անհարկի շրջագայությունից դեպի Թուրքիայի Իրանի և Իրաքի հետ սահմանային շրջաններ:

«Անվտանգության իրավիճակը երկրում կարող է արագ վատթարանալ: Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում շարունակվում է, Թուրքիան շարունակում է հակաահաբեկչական գործողությունը Հյուսիսային Իրաքում»,- ասվում է նախարարության կայքում: