Երեքշաբթի, Օգոստոս 03, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաթումում և Քութայիսում ձերբակալվել է Թուրքիայի հինգ քաղաքացի

21/07/2021

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Քութայիսի օդանավակայանում և Բաթումում բերման են ենթարկել Թուրքիայի հինգ քաղաքացիների: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։

Նրանցից չորսը Քութայիսի միջազգային օդանավակայանում անձնագրային հսկողությունն անցնելիս սահմանապահին Ֆրանսիայի քաղաքացու կեղծ ժամանակավոր կացության թույլտվություն են տրամադրել: Մեղադրյալները նախատեսում էին թռչել Քութայիսից  Միլան: Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 19 տարեկան է, ամենամեծը՝ 36:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Բաթումում բերման ենթարկված 57-ամյա տղամարդը, որը կազմակերպել է ապօրինի սահմանի հատումը, նույնպես Թուրքիայի քաղաքացի է:

Ոստիկանությունը, որպես իրեղեն ապացույց, առգրավել է կեղծ փաստաթղթերը:

Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ երեք հոդվածներով. «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձ», «Կեղծված փաստաթղթերով միգրանտների կողմից ապօրինի ճանապարհով Վրաստանի պետական սահմանի հատում» և «Կեղծ փաստաթղթերի պատրաստում, վաճառք կամ օգտագործում»:

Ձերբակալվածներին սպառնում է երեքից ութ տարի ազատազրկում: