ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին՝ Բաղրամյան պողոտայի իրադրության մասին տեղեկանալու համար
12/06/2024
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ զանգահարել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին՝ իրադրության մասին տեղեկություն ստանալու համար:
Նշենք, որ խոսքը Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակի մասին է:
«Նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Ըստ էության, պարոն Սիմոնյանը ներկայացրեց ամբիոնից՝ ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ ավելի մանրամասն մենք կծանոթանանք իրադրությանը, կարծում եմ՝ այդ գնահատականները տեղին չեն»,- նշել է Փաշինյանը:
Նշենք, որ այս պահին ցուցարարները Բագրատ Սրբազանի դիմաց ԱԺ շենքի մոտ են՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
ԶԼՄ--ները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ԱԺ շենքից, նիստն ավարտվել է:
Ցուցարարների շրջանում կան բերման ենթարկվածներ, ինչպես նաև թե՛ ցուցարարների մեջ, թե՛ ոստիկանների՝ կան վնասվածքներ ստացածներ: