«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհը նոր դարաշրջան է մտնում, դա նոր գաղութուրարության շրջանն է․ Ստեփան Դանիելյան

17/09/2021

Աշխարհը նոր դարաշրջան է մտնում, դա նոր գաղութուրարության շրջանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«19-րդ դարը մեծ պետությունների գաղութների համար պայքար էր իրենից ներկայացնում: Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական նպատակը հենց գաղութների համար մրցակցությունն էր, երբ միավորված Գերմանիան սկսեց հայտ ներկայացնել գաղութների վերաձևման համար:

Գաղութների հիմնական նպատակը տնտեսությունն էր՝ հումքի տիրապետում և սեփական ապրանքների իրացում:

1941-ին ԱՄՆ-ն ու Բրիտանիան կնքում են Ատլանտյան Խարտիան, որի իմաստն ազատ առևտրաշրջանառության սկզբունքն էր, կոմունիկացիաների վերահսկողությունն, առանց տեղի ժողովուրդների կարծիքը հայտնելու նրանց տարածքները գաղութացումից հրաժարումը և ՄԱԿ-ի ստեղծումը: Դրան միացան տասնյակ երկրներ, այդ թվում նաև Սովետական Միությունը: Ատլանտյան Խարտիան պատերազմից հետո ստեղծվելիք նոր աշխարհակարգի թեզիսներն էին:

Հիմա աշխարհը նորից փոխվում է, Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը և ըստ էության նոր գաղութարարույան շրջան ենք մուտք գործում, որի իմաստը նորից հումքի վերահսկողությունն, լոգիստիկայի վերահսկողությունը, սեփական ապրանքների պրոտեկցիայով վաճառքը և աշխարհաքաղաքական հեգեմոնիան է:

Պրոցեսները պետք է փորձել ճիշտ հասկանալ, ճիշտ կողմնորոշվելու համար»: