«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով որոշման հրապարակմանը ներկա գտնվելու համար

02/12/2021

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը ՀՀ ներկայացուցչությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա):

Այս մասին դեկտեմբերի 2-ին որոշում է  ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եղիշե Կիրակոսյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման ծախսերը (ավիատոմս, գիշերավարձ, օրապահիկ), ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կկատարվի Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նիդերլանդների Թագավորություն գործուղումից վերադառնալուց հետո Կիրակոսյանը եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։

Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ այցելելու հնարավորությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:

Դեկտեմբերի 7-ին կհրապարակվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը։