«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Լաչինի միջանցքի փակման պատճառը հնարավոր է լինի մեր արևմտամետությունը

21/12/2022

Գլուխկոտրուկ պետք չի լուծել: «Զանգեզուրյան» միջանցքի հարցում Ադրբեջանը տանուլ է տալիս, միջանցք չի լինելու: Չի բացառվում, որ սա Արցախի հայաթափման երկարատև ծրագիր է: Ցավալի է, բայց միջանցքի բացման դեպքում շատերը կլքեն Արցախը: Ի թիվս սրա կա նաև այլ հարց՝ Լաչինի միջանցքի փակման պատճառը հնարավոր է լինի նաև մեր արևմտամետությունը: «Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը խոսել է Լաչինի միջանցքը փակ պահելու խնդրի հնարավոր պատճառների և լուծումների մասին: