«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր

01/12/2021

ՊԵԿ-ը վճռականորեն պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներքին վերահսկողության շնորհիվ բացահայտված օրինազանցության դեպքերով տարվում է հետևողական աշխատանք: Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է համակարգի ներսում աշխատակիցների թույլ տված չարաշահումները հայտնաբերելու գործում։ ՊԵԿ-ը տնօրինում է անհրաժեշտ գործիքակազմ և ներուժ` վերհանելու սեփական աշխատակիցների ծառայողական թողտվությունները։ Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հենց ՊԵԿ-ում հարուցվել են քրեական գործեր, իսկ ծառայողների անմիջական ղեկավարների գրավոր զեկուցագրերի հիման վրա ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում անցկացվել են ծառայողական քննություններ։

Մանրամասները` տեսանյութում։