«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

COVID_19-ի բռնկում Պեկինում  կարծում են, որ սա կորոնավիրուսի նոր ձև է

18/06/2020

Պեկինի Ֆենտայ շրջանում հունիսի սկզբին խոշորագույն մեծածախ շուկայի (Սինֆադի) ծովամթերքների բաժնում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի բռնկման դեպքեր։ Վարակվածների մեծ մասը խանութներում աշխատողներն են և նրանց հարազատները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ներկայացնում է վարակի առնչությամբ ստեղծված իրավիճակը.

Քաղաքի 7120 բնակելի թաղամասերում հաստատվեց պարետային ժամ։

Քաղաքային իշխանությունները հանրապետության մայրաքաղաքում տարածված կորոնավիրուսի ռիսկը գնահատում են շատ բարձր:

Վարակաբանները կարծում են, որ սա կորոնավիրուսի նոր ձև է, որը կարող է լինել ավելի վարակիչ, քան Ուհանում հայտնաբերվածը, և չի բացառում նոր բռնկումների շարքը։

Պեկինը խստացնում է սանիտարահիգիենիկ վերահսկողությունը օտարերկրացիների նկատմամբ, ինչպես նաև ներմուծվող ապրանքների նկատմամբ, բոլոր քաղաքային սննդի կետերը ստուգվելու են։

Քաղաքում դպրոցական դասերը դադարեցվեցին: Պեկինը փակ է Չինաստանի այլ շրջաններից զբոսաշրջային խմբերի համար: Փակ ժամանցի կենտրոնները, մարզադահլիճները և լողավազանները փակ են, թանգարաններ, գրադարաններ և պատկերասրահներ այցելությունները սահմանափակված են:

Իշխանությունները արգելել են այցելել արևմուտքում Հայդիան շրջանի տասը բնակելի քաղաքներ և շրջանի բնակիչներին հրահանգավորել ինքնամեկուսանալ:

Համաճարակաբանական սպառնալիքի բարձր մակարդակ ունեցող տարածքների բնակիչներին արգելվում է դուրս գալ քաղաքից, իսկ մյուսներին խորհուրդ է տրվում չուղևորվել մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններ: Պեկինի տրանսպորտային կապերը այլ շրջանների հետ մասամբ սահմանափակ են: Միևնույն ժամանակ, իշխանությունները խոստացել են չփակել քաղաքը, ինչպես Ուհանի դեպքում:

Վարակի աղբյուրը համարվում էր շուկայում վաճառվող սաղմոնը: Չինաստանը դադարեցրեց այս ձկների ներմուծումը և դադարեցրեց նաև դրա վաճառքը։ Այս վարկածը հետագայում հերքվեց: Այնուամենայնիվ, համաճարակաբանները կարծում են, որ վարակի նոր ալիքը կարող է «գալ» Եվրոպայից:

Ֆենգայի շրջանի ղեկավարի տեղակալը և նրա մի խումբ ենթականեր հեռացվել են իրենց պաշտոններից:

Ըստ վիճակագրության՝ քաղաքում անընդմեջ գրանցվել է կորոնավիրուսով վարակման  601 դեպք, որոնցից 584-ը ապաքինվել են, 9-ը՝ մահացել:

Աղբյուրը` Armenpress