«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սա մենք խստորեն դատապարտում ենք և անընդունելի ենք համարում․ Պեսկով

06/09/2024

ԱՄՆ-ը չի դադարեցնում ճնշումը Ռուսաստանի և նրա քաղաքացիների վրա, սակայն Մոսկվան անընդունելի է համարում սա և պաշտպանում է իր շահերը։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները։

«Վաշինգտոնը շարունակում է ճնշումներ գործադրել Ռուսաստանի և Ռուսաստանի քաղաքացիների վրա։ Շարունակում է ճնշում գործադրել անգամ ռուսական ԶԼՄ -ների վրա, որոնք զբաղվում են ինչպես մեր երկրի ներսում քաղաքացիներին, այնպես էլ միջազգային հանրությանը իրազեկելով այն մասին, թե ինչ է կատարվում՝ մեր կողմից։ Վաշինգտոնը նույնիսկ հնարավորություն չի տալիս, որ մեր կողմից այդ մատուցումը ինչ-որ մեկին հասանելի լինի», - նշել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից դա ոչ այլ ինչ է, քան բացահայտ ճնշում և Ռուսաստանին ճնշելու հերթական փորձեր:

«Սա մենք խստորեն դատապարտում ենք և անընդունելի ենք համարում, բայց մենք գիտակցում ենք այն իրականությունը, որում մենք գոյություն ունենք և գործում ենք մեր շահերին համապատասխան», - եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։