
Lավ կլիներ, որպեսզի հնարավորինս արագ հասկանանք՝ մասնակի կամ ամբողջական մոբիլիզացիա լինելու է՞, թե՞ ոչ. Աբրահամյան
27/09/2020
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Իրադրությունը վերլուծելուց ու գնահատելու հետո լավ կլիներ, որպեսզի հնարավորինս արագ հասկանանք՝ մասնակի կամ ամբողջական մոբիլիզացիա լինելու է՞, թե՞ ոչ:
Որպեսզի ամեն մեկն իր համար չնստի իր ավտոն քշի Արցախ: Առավելագույն կազմակերպվածությունը պետք է ապահովել, կանոնակարգել բոլոր գործողությունները:
Կարևորը՝ մեր զինուժն իր խնդիրը բարձր մակարդակով ապահովում է: Պետք է որքան հնարավոր է շատ հանրությանը ապահովել անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվությամբ՝ իհարկե հաշվի առնելով տեղեկատվական անվտանգության ողջ առանձնահատկությունները»: