«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է, բարի ախորժակ. Մեդվեդևը` Զելենսկիին

19/03/2025

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երեկվա հայտարարությանը, որ Ուկրաինան աղցան կամ կոմպոտ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճաշացանկում լինի: Այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

Մեդվեդևի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը հաստատել է այն հայտնի միտքը, որ ճաշասենյակում միայն Ռուսաստանն ու Ամերիկան ​​են։

«Ճաշասենյակում միայն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ​​են, ճաշացանկում՝ թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական ձուկ և կարտոֆիլ ֆրի, փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է: Բարի ախորժակ», - նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը: