«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանագետ․ Ռուսաստանը դեռևս չի ակտիվացում հակաթուրքական «քրդական ճակատը», բայց․․․

16/10/2020

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էրդողանը փորձում է «կծել» Ռուսաստանին՝ ակտիվանալով Ուկրաինայում և Զելենսկիի հետ ռազմական ոլորտին առնչվող ինչ-որ հուշագիր կնքելով։

Գրեթե միաժամանակ դեռևս խորհրդային տարիներից հայտնի ռուսական «Международная жизнь» հանդեսի կայքում հրապարակվում է հոդված, որում գործածվում է «քրդական գարուն» արդեն համարյա մոռացված բնորոշումը։

Մասնագետները գիտեն, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լռելյայն, իսկ միգուցե նաև գաղտնի գրավոր պայմանավորվածություն կար առ այն, որ Մոսկվան չի խթանելու քրդական շարժումը։

Հայտնի ասացվածքը պնդում է, որ մի ծաղկով գարուն չի գալիս, և բնականաբար մի հոդվածով Ռուսաստանը դեռևս չի ակտիվացում հակաթուրքական «քրդական ճակատը», բայց փաստն արձանագրելն ամենևին ավելորդ չի լինի»։